Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Մի քանի օր Լոնդոն չգնաք

Մի քանի օր Լոնդոն չգնաք
11.01.2014 | 17:00

Մեծ Բրիտանիայում Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով բնակավայրերը Օքսֆորդշիր, Բաքինգեմշիր կոմսություններում և Լոնդոնի արևմուտքում: Ջրհեղեղներն անակնկալ չէին բնակիչների համար. օդերևութաբանները նախազգուշացրել էին վտանգի մասին մի քանի օր առաջ, շատերը նախապես պատրաստվել էին՝ տեղափոխել էին թանկարժեք իրերն անվտանգ վայրեր, կուտակել էին ավազով պարկեր, գնել էին նավակներ, որ հաջողությամբ փոխարինում են ավտոմեքենաներին։
Թեև հանգստյան օրերին ուժեղ անձրևներ չեն սպասվում, նոր հեղեղումների վտանգ դեռ կա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այցելել է Ուիթնի քաղաք (Օքսֆորդշիր կոմսություն), որտեղից նա ընտրվել է խորհրդարանում, որը նույնպես տուժել է բնական աղետից։ Հեղեղումներ են գրանցվել նաև Սոմերսեթ, Դևոն և Կորնուոլ կոմսությունների քաղաքներում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ